Անգնահատելի է մանկավարժի դերը մատաղ սերնդի կրթելու եւ դաստիարակելու ազգանվեր գործում. Հովիկ Աբրահամյան
ԲԼՈԳՍիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ուսուցիչ լինելը պատասխանատու և վեհ կոչում է: Անշուշտ, որևէ բարեմաղթանք կամ շնորհակալական խոսք չեն կարող փոխհատուցել ձեր անմնացորդ նվիրումն ու կատարած մեծ աշխատանքը: Անգնահատելի է մանկավարժի դերը մատաղ սերնդի կրթելու եւ դաստիարակելու ազգանվեր գործում:
21-րդ դարում անասելի կերպով մեծացել է գիտելիքի դերն ու պահանջարկը: Ձեր ամենօրյա ազնիվ ու անխոնջ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն վստահ կարող ենք փաստել, որ հայկական դպրոցներում և կրթօջախներում ուսում ստացած յուրաքանչյուր սան պարզ ճակատով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը:
Քաջ գիտակցելով, որ գիտելիքն ու կրթությունն են պետության հզորացման, դրա պահպանման ու առաջընթացի ամենակարևոր նախապայմանը, դուք թրծում ու հասարակությանն եք տալիս հայրենիքը սիրող զինվոր, գիտության մշակ, պետական ու հասարակական գործիչ, այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են կերտել ազգի ու երկրի արժանապատիվ ապագան:
Քանիցս շնորհակալություն ձեզ` կատարած մեծ ու լուսավոր գործի համար: