Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արա Աբրահամյանը հանդիպել է Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հոկտեմբերի 14-22-ը՝ Սոչիում տեղի է ունենալու Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը՝ «Հանուն խաղաղության, համերաշխության և սոցիալական արդարության մենք պայքարում ենք ընդդեմ իմպերիալիզմի՝ հարգելով մեր անցյալը, մենք կառուցում ենք ապագան» կարգախոսի ներքո:

Երիտասարդական կազմակերպությունները ներկայացնում են լրագրողներ, արվեստի և սպորտի բնագավառի երիտասարդ ներկայացուցիչներ, ինժեներներ և IT մասնագետներ, ձեռնարկատերեր, ուսանողական խորհուրդների ղեկավարներ, երիտասարդ գիտնականներ և դասախոսներ:

Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին Հայաստանը կներկայացնի 250 անդամից բաղկացած պատվիրակությունը:

Հայկական պատվիրակության թվում են Ռուսաստանի հայերի միության հայկական մասնաճյուղի 33 ակտիվիստ, որոնց հովանավորում է ՌՀՄ նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Մասնակիցների թվում են «Եղել ենք, կանք, կլինենք» ուսանողների և աշակերտների գրական ստեղծագործությունների միջազգային մրցույթի 20 հաղթող, հայկական դպրոցների աշակերտների շրջանակում կազմակերպված «Երգը բարեկամության կամուրջ է» կարգախոսով ռուսական երգի մրցույթի 8 հաղթող, ՌՀՄ երիտասարդական ասոցիացիայի 7 անդամ և Vesti.am լրատվական կայքի երկու լրագրող:

Պատվիրակության կազմում, որպես փառատոնի հատուկ հյուրեր, ներգրավված են ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի ղեկավարները և գործընկերները: ՌՀՄ Հայաստանի մասնաճյուղի ևս մեկ ներկայացուցիչ Մոսկվայում կմասնակցի շքերթ-դիմակահանդեսի:

ՌՀՄ և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի կողմից Երևանում կազմակերպվել էր փառատոնի մասնակիցների և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հանդիպումը: Հանդիպմանը ՌՀՄ նախագահը կոչ է արել մասնակիցներին սիրել, հարգել, հավատալ սեփական ուժերին և միշտ ինքնավստահ լինել:

«Կարևոր է, որ մենք ինքներս հավատանք մեզ, քանի որ հաճախ մարդն ինքն է իրեն վնասում, երբ ինքնավստահ չէ: Մենք պետք է սիրենք, հարգենք և հավատանք ինքներս մեզ: Ցանկանում եմ, որ դուք համերաշխ լինեք: Համերաշխությունը հավատ է, սեր և հարստություն: Մաղթում եմ ձեզ հաջողություն և վստահ եմ, որ դուք արժանիորեն կներկայացնեք մեր երկիրը և կազմակերպությունը Սոչիում»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նա նաև հավելել է, որ սիրում է շփվել երիտասարդության հետ, հաճախ հանդիպումներ է անցկացնում նրանց հետ և պատրաստվում է Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի տարածքում երիտասարդական կենտրոններ բացել, որտեղ  գործարարները, գիտնականները, ինչպես նաև հաջողության հասած մարդիկ կդառնան երիտասարդների հովանավորները:

Հանդիպման վերջում փառատոնի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Արա Աբրահամյանին իրենց հովանավորելու և Հայաստանը Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնին ներկայացնելու հնարավորություն տալու համար:

Լաուրա Աբրահամյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյան

Vesti.am

Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունում