Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ծառուկյան դաշինքում»կռիվ քցելու անհաջող փորձերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զարմանալի տրամաբանություն ունի հայաստանյան քաղաքական դաշտը: Զարմանալի իր պրիմիտիվությամբ: Օրինակ, եթե քննադատում ես կառավարության գործունեությունը կամ իշխանությունների վարած քաղաքականությունը, ուշադրություն են դարձնում ոչ թե քնադատությանդ բովանդակությանը, այլ փորձում են մութ սենյակում սև կատու փնտրել: Փորձում են քննադատությունը հիմնավորել առեղծվածային երևույթներով, որովհետև այլ կերպ ստիպված են լինելու առնչվել հնչեցված քննադատության ցավոտ բովանդակության հետ:

Ծառուկյան դաշինքի խորհրդարանական ակտիվ գործունեությունը պիտի դառնար դասական օրինակ՝ թե ինչպես պիտի օգտագործել պառլամենտական հարթակը կառուցվածքային քննադատության համար: Իսկ իշխանությունն ու կառավարությունը պիտի շնորհակալ լինեին այդպիսի համակարգված, կառուցողական ու բոլոր ոլորտներին առնչվող քննադատություն հնչեցնելու համար: Ծառուկյան դաշինքն, իհարկե, իր գործն է անում, անում է այն, ինչ պարտավոր է անել ժողովրդի քվե ստացած ուժը: Ի տարբերություն մյուս ուժերի սկանդալներ ու ինտրիգներ չի որոնում, որ դրանց վրա տեղեկատվական աղմուկ սարքի: Բայց իշխանությունները սկանդալիստներին ու ինտրիգասերներին ավելի են գնահատում, տեղ տալիս, արձագանքում նրանց իբր սուր քննադատություններին, որովհետև այդպես հեշտ է՝ համ բովանդակային բացատրություն տալու կարիք չկա, համ էլ ընդդիմադիրներն էլ գոհ են մնում ՝ սուր հարցադրումից հանրային դիվիդենտներ քաղելով:

Իսկ Ծառուկյան դաշինքը իր քննադատությունը չի կառուցում սկանդալի ու ինտրիգի վրա: Բարեբախտաբար դաշինքում կան ոլորտային փորձառու մասնագետներ, որոնք ունակ են որակյալ քննադատություն հնչեցնել: Բայց ինչպես տեսնում ենք շատերն այդ քննադատությունները չեն կարողանում մարսել: Եվ այդ քննադատությունների բովանդակությունը համառորեն չտեսնելու մարտավարությունը նոր դրսևորումներ է ստանում: 

Սկսվում են խոսակցություններ տարածվել, թե իբր Ծառուկյան դաշինքում կառավարության գործունեության քննադատությամբ միայն մի մասն է զբաղվում, մյուսները չեն զբաղվում: Հորինվում և մամուլ է արտահոսվում ինչ-որ կեղծ հակասություն դաշինքի պատգամավորների միջև, որն իսկույն հերքվում է: Այս բոլոր անարդյունք փորձերը ահռելի ռեսուրս են խլում դրանց պատվիրատուներից: Այն ինչ կարելի էր այսքան ջանք ու եռանդ չխնայելու փոխարեն պարզապես ականջալուր լինել քննադատություններին ու դրանց հետևում առեղծվածներ ման չգալ: Ի վերջո Ծառուկյան դաշինքը օդից չի հորինում այդ քննադատությունները. դրանք հասարակության ամենօրյա կյանքի վերլուծություններ են: Այն ինչ ասում են դաշինքի անդամները, ասում, խոսում ու մտածում է հասարակության զգալի մասը: Ծառուկյան դաշինքն ընդամենը փոխանցում է ժողովրդի խոսքը: Սա անվճար ու բարձր մակարդակով արվող մասնագիտական խորհրդատվություն է, որը ընդունելու փոխարեն, փաստորեն որոշվում է դրանք տարբեր տեսակի ստահոդ լուրերով կասեցնելու անհաջող փորձեր ձեռնարկել: 

Սարգիս Ղուկասյան

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ