Բուլղարիան, Ռումինիան եւ Սերբիան պատրաստվում են փակել սահմանները միգրանտների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիան, Ռումինիան եւ Սերբիան լրջորեն անհանգստացած են Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից դեպի Արեւմտյան Եվրոպա ուղեւորվող միգրանտների համար բուֆերային գոտու վերածվելու հեռանկարից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայ տնում է Bloomberg-ը:
Իրավիճակի հետ կապված, երեք երկրները պատրաստվում են հետեւել որոշ հարեւանների օրինակին եւ փակել սահմանները միգրանտների համար:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում հանդիպել է իր սերբ գործընկեր Ալեքսանդր Բուչիչի եւ Ռումինիայի նախարարների կաբինետի ղեկավար Վիկտոր Պոնտայի հետ' քննարկելու համար միգրացիոն ճգնաժամը, որն ամենալուրջն է Եվրոպայի համար Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր:
«Եթե Գերմանիան ու Ավստրիան փակեն իրենց սահմանները միգրատների համար, մենք թույլ չենք տա մեր երկրները Թուրքիայի եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ բուֆերային գոտու վերածել: Մենք պատրաստ ենք անմիջապես փակել սահմանները»,- ասել է Բորիսովը:
Սերբիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ նրանք, ովքեր Սերբիան համարում են երկիր, որի տարածքում կարելի է տեղակայել 2-3 մլն միգրանտի, խորապես սխալվում են:



