Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար Արսեն Փափազյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում հարձակման հետևանքով վիրավորված հայազգի գործարար Արսեն Փափազյանը հիվանդանոցում մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով RBK-ն, մոսկովյան ժամանակով 15։30-ին անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում հարձակում է գործել Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, «Անի» քրիստոնեա–մշակութային ՀԿ նախագահ Արսեն Փափազյանի վրա, վիրավորել նրան հրազենից՝ 2 անգամ կրակելով կրծքավանդակին ու վնասելով թոքը։
Որպես գերակա վարկած է դիտարկվում պատվերով սպանությունը:
Արսեն Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



