Երեւանի Հանրապետության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Հանրապետության 79 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է մեկ ժամ առաջ։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանց մեկ ժամ անց հաջողվել է հանգցնել բնակարանում բռնկված հրդեհը։
Հրդեհը սկսվել է շենքի հինգերորդ հարկի բնակարանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ բարձր ձայն են լսել, դուրս են եկել եւ նկատել են կրակը, ահազանգել փրկարար ծառայություն։ Այդ պահին բնակարանում ոչ ոք չի եղել։
Թե ինչից է բռնկվել հրդեհը, մեզ հետ զրույցում ԱԻՆ աշխատակիցները չասացին՝ նշելով, որ դեռ պարզ չէ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



