Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շինուհայրի խմելու և ոռոգման ջրի խնդրին, Աստծո կամոք, լուծում կտրվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսպես մեզ պատասխանեց Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, ով համայնքների խոշորացումից հետո, միաժամանակ Շինուհայրի գյուղապետն է: Համայնքն ավելի քան 25 տարի է տառապում է ջրի խնդրի պատճառով: Ոռոգման ջուրն իսպառ բացակայում է՝ չհաշված պոմպերով իրականացվող ոռոգումը, իսկ խմելու ջուրը մարդկանց հասանելի է օրվա ընդամենը մի քանի ժամի:

Չնայած վերևում հնչեցրած խոսքին, գյուղապետն իր հույսը միայն Աստծո վրա չի թողել: Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը Past.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ գյուղի խմելու ջրի խնդիրը մինչև գարուն լուծում կստանա, իսկ առայժմ իրենք փորձում են ներքին ցանցի հետևանքով առաջացած խնդիրներին լուծում տալ:

Գյուղապետի ներկայացմամբ՝ ջրի հարցը ներքին ցանցի՝ հին ու խարխուլ լինելու պատճառով է. «Ջուրը կա, «Վեոլայով» սնուցում են, բայց քանի որ ներքին ցանցը շատ հին է ու խարխուլ, ամեն օր վերանորոգման աշխատանքներ ենք տանում: Ներքին ցանցի խնդիրը ներկայացրել եմ կառավարություն, որից հետո եկել են, հատակագծերն ու բոլոր չափումներն արել են, նախապես հաստատել են նախագիծը: Պիտի երևի գարնանը, Աստծո կամքով, սկսեն»:

Որպես Շինուհայրի ոռոգման ջրի խնդրի լուծման միակ ճանապարհ համայնքապետը նշում է ջրամբարի կառուցումը: Շեշտում է, որ խոշորացված համայնքի ղեկավար դառնալու ժամանակ Շինուհայրի ոռոգման տարբերակը եղել է պոմպերով ջրի օգտագործումը: Եվ հիմա էլ է այդ կերպ:

Սիմոնյանի ներկայացմամբ՝ իրենք ներքին ցանցի բարեկարգում են կատարել, որպեսզի որքան հնարավոր է ջուրը ժողովրդին հասանելի լինի: Իսկ խնդրին լուծում կտրվի միայն ջրամբարի կառուցումից հետո. ձնհալների ջրերը կկուտակվեն, և Շինուհայրի ու Հալիձորի ոռոգման հարցը լուծում կստանա: Դեռ ավելին, գյուղապետը վստահեցրեց, որ սրա հետ կապված էլ կա նախագիծ:

Հարցին, թե ջրամբարի կառուցումը ե՞րբ կմեկնարկի, պատասխանեց, որ հենց այս հարցի շուրջ օրեր առաջ զրուցել է գյուղվարչության պետի հետ, ով իրեն տեղեկացրել էր աշխատանքների՝ ընթացքում գտնվելու մասին:

«Ոռոգումը ոչ թե չկա, այլ՝ բոլորին չի հասանելի պոմպային եղանակով ոռոգումը: Դրա համար մտածում ենք, որ պետք է դեպի ջրամբարը ջրագիծ քաշել»,– նկատեց նա:

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ գրեթե ամեն օր վթարներ են տեղի ունենում, և իրենք սեփական ուժերով ու իրենց տեխնիկայի օգնությամբ վերանորոգում են, որպեսզի գոնե գրաֆիկով կարողանան գյուղացիներին խմելու ջուր մատակարարել. «Իսկ առայժմ պոմպային եղանակով ավելացնում ենք ջրագծերը, որպեսզի ջուրը մարդկանց համար ավելի հասանելի լինի, բայց դե դա հարցի լուծում չի»,– հավելեց Սիմոնյանը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ժողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրան