Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ագրամունտի հրաժարականը կապ չունի հայկական պատվիրակության հետ, Եվրոպան երբևիցե չէր ներելու նրա այցը Սիրիա. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը ոչ մի կապ չունի հայաստանյան պատվիրակության ջանքերի հետ:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ իրականում հայտնի խավիարասեր Պեդրո Ագրամունտի հրաժարականի հիմքում նրա Սիրիա այցելությունն ու Նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումն էր:

«Հայկական պատվիրակությունը շատ վաղուց էր բարձրաձայնում Պեդրո Ագրամունտի` կաշառված լինելու ու «ադրբեջանական լվացքատան» հայտնի պերսոնաժ լինելու հանգամանքը,  ԵԽԽՎ-ում այդ մասին շատ լավ գիտեին, բայց այստեղ խնդիրն այն է, որ Պեդրո Ագրամունտն իրապես կաշառակերության համար չի հեռացել, այլ որ հանդգնել էր գնալ ողջ Եվրոպայի դեմ»,-ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ԵԽԽՎ այլևս նախկին նախագահը ռուսական կառավարական ինքնաթիռով այցելել էր Սիրիա՝ բազմաթիվ ռուսաստանցի օրենսդիրների ու պաշտոնյաների ուղեկցությամբ:


Ըստ Համբարյանի` սա Եվրոպայում երբևիցե չէին ներելու, և, ինքնըստինքյան, Պեդրո Ագրամունտի` ԵԽԽՎ նախագահ մնալու հարցը կանխորոշված էր:

«Սրա վկայությունն այն է, որ այս պահին նրա հրաժարականը պահանջողների թվում են բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, որոնք ԵԽԽՎ-ում միշտ քվեարկել են Ադրբեջանի օգտին: Նույն՝ Վրաստանը և Ուկրաինան, որոնց պատվիրակություններն ամբողջությամբ  պայքարում էին Ագրամունտի հետ և մեծ լումա ունեցան, որ իր հակաեվրոպական, հակաամերիկյան քայլի համար Պեդրոն պատժվեր»,-շարունակեց քաղաքագետը:

Նա հավելեց, որ շատ ուրախ կլիներ, եթե պարոն Ագրամունտը զրկված լիներ պաշտոնից իրոք հայկական կողմի բարձրաձայնած անօրինականությունների ու կաշառակերության մեղադրանքների արդյունքում, բայց այդպես չէ:

Ըստ Համբարյանի`սա այն դեպքն է, երբ հայտնի ասացվածքը, որ հաղթանակն ունի բազում տերեր, իսկ պարտությունն անտեր է, առավել քան տեղին է:

 

Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները