ԱՄՆ-ն չեղարկել է Պարսից ծոցի մի շարք զորավարժություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Զինված ուժերը Կատարի շուրջ ընթացող դիվանագիտական ճգնաժամի պատճառով Պարսից ծոցի երկրների հետ որոշ զորավարժությունների չեղարկման մասին է հայտարարել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»-ը:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ուրբաթ Associated Press-ին հայտարարել է. «Մենք հրաժարվեցինք մասնակցել որոշ զորավարժություններին` հաշվի առնելով համընդհանուր տարածաշրջանային շահերը»:
Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Թոմասը ավելացրել է. «Մենք կշարունակենք կոչ անել մեր գործընկերներին միասնական աշխատել համընդհանուր լուծումների որոնման համար, որոնք կնպաստեն տարածաշրջանի կայունությանը եւ անվտանգությանը»:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



