Բաղդադը կոչ է արել Թուրքիային ու Իրանին փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Թուրքիայի ու Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել անկախության հանրաքվե անցկացրած Իրաքի Քրդստանի հետ սահմանակետերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Anadoluգործակալությունը, վկայակոչելով Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Մահջուդին:
Նրա խոսքով, Իրաքի ԱԳՆ-ն Թուրքիայի և Իրանի դեսպանություններ է ուղարկել պաշտոնական դիմում՝ պահանջելով փակել անցակետերը և սահմանափակել նավթի առևտրային գործարքներն ու մատակարարումները:
Դիմումի մեջ ընդգծվում է, որ իրաքյան կառավարությունը համագործակցում է Թուրքիայի և Իրանի հետ բարիդրացիական սկզբունքների շրջանակում, երկկողմ համագործակցության ամրապնդման գործում և մարտահրավերների դեմ համատեղ պայքարում:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



