Սյունիքում շմոլ գազից երեք մարդ է թունավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Արփինե Հ-ն, 1978 թ. ծնված Արմիդա Խ.-ն և 1952 թ. ծնված Ժասմեն Խ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



