Հազարավոր մարդիկ են տարհանվել Մոսկվայում ականապատման մասին ահազանգերի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում ավելի քան 3000 մարդ է տարհանվել շաբաթ տարբեր շենքերում «ականապատման» մասին անանուն հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:
«Մոսկվայի ժամանակով 21:00-ի դրությամբ՝ պայթյունի սպառնալիքի մասին ստացված զանգերից հետո մայրաքաղաքի 14 բազմամարդ շենքում տարհանում է իրականացվել», - ասել է գործակալության աղբյուրը:
Վերջինիս խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստուգումներ են իրականցնում այդ շենքերում:
Ռուսաստանի տարբեր առևտրային և վարչական կառույցներում «ականապատման» մասին անանուն հեռախոսազանգերի ալիքը շարունակվում է մի քանի շաբաթ:
Նախօրեին նման ահազանգեր էին սատացել Մոսկվայի 4 օդանավակայաններն ու երկաթուղային կայարանները:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



