Խոշոր ավտովթար Հյուսիսային ավտոկայանի մոտ. բախվել են Mitsubishi բեռնատարը, Opel-ն ու Volkswagen-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Mitsubishi Canter մակնիշի 723 OC 61 համարանիշի բեռնատարը, Opel մակնիշի 34 AM 182 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 NT 508 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



