«Տրանսաէրո»-ն սկսել է իր ինքնաթիռներն Իսպանիա ուղարկել՝ պահպանության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Տրանսաէրո» ավիաընկերությունը սկսել է իրեն լիզինգ տրամադրողներին մասամբ վերադարձնել ինքնաթիռները:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, ավիափոխադրողը մի քանի նոր օդանավ է ուղարկել իսպանական Տերուել օդանավակայան, որտեղ գտնվում է «Տրանսաէրո»-ին լիզինգ տրամադրողներից մեկի ինքնաթիռների պահուստարանը:
Ըստ DP.RU-ի, «Տրանսաէրո»-ի՝ դեպի Իսպանիա ուղեւորվող տասնյակ ինքնաթիռների մասին տեղեկությունը հայտնվել է ավիափոխադրողի շահագործման սերտիֆիկատի չեղարկման նախաշեմին, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:



