ՀՀ ԱԻՆ հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 7-8-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի չգործող երկհարկանի շինության նկուղային հարկում այրվել է մոտ 7 խմ հնձած խոտի դեզ, Քաջարան-Հանդ գյուղ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 56-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և մատղաշ ծառեր, Մ-2 ավտոճանապարհի Գորիս–Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին՝ մոտ 10 հա, 10-րդ կմ-ին՝ մոտ 15 հա խոտածածկույթ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



