ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում հոկտեմբերի 9-ին և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագություն:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում հոկտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



