Թիվ 53 ավտոբուսում «թռցրել են» կնոջ դրամապանակը. 18-ամյա Արտակն արդեն խոստովանել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 7-ին՝ ժամը 13.30-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցի թիվ 48 հասցեից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 18-ամյա Արտակ Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ին, նշված հասցեի մոտ թիվ 53 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 32-ամյա Լիլիթ Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանալի, բանկային եւ զեղչային քարտեր: Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



