Աճուրդում վաճառվել է «Տիտանիկը» կործանած սառցաբեկորի լուսանկարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տիտանիկը» կործանած սառցաբեկորի լուսանկարը բրիտանական Ուիլթշիր քաղաքի աճուրդում վաճառվել է 21 հազար ֆունտ սթերլինգով։ Աճուրդի կազմակերպիչները հայտնել են, որ լուսանկարն արվել է նավի եւ սառցաբեկորի բախումից մի քանի ժամ անց, որի հեղինակը այդ տարածքով անցնող «Արքայազն Ադալբերթ» նավի գլխավոր ստյուարդն է, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Sky News-ը։
Բացի այդ, նույն աճուրդում 15 հազար ֆունտով վաճառվել է «Տիտանիկի» փրկարարական նավակում չոր սննդի տուփի թխվածքաբլիթը, իսկ 130 հազար ֆունտով վաճառվել է «Տիտնիկի» ուղեւորուհի Մարգարեթ Բրաունի նվերը «Տիտանիկին» օգնության եկած «Կարպատիա» շոգենավի հրամանատարին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



