Տոկիոյում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումների հետևանքով երեք մարդ վիրավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏոկիոյում Թուրքիայի դեսպանատան մոտ թուրքերի և քրդերի բախումների ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ծեծկռտուքի առնվազն երեք մասնակից տեղափոխվել է հիվանդանոց:
Հաղորդվում է, որ տեղական ժամանակով ժամը 09.00-ի դեսպանատանը սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրություն՝ Ճապոնիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար: Ընտրողները քվեարկությունից մի քանի ժամ առաջ սկսել են հավաքվել շենքի մոտ: Դեսպանատան մոտ եկել է ավելի քան 600 մարդ: Շուտով թուրքերի և քրդերի միջև վիճաբանություն ծագելց՝ վերաճելով ծեծկռտուքի:
Միջադեպերից խուսափելու համար որոշում է կայացվել ուժեղացնել դեսպանատան անվատնգությունը:



