Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստեփան Գրիգորյան. «ՀԱՊԿ–ն ցանկանում է մեղմել Հայաստանում իր նկատմամբ առկա բացասական տրամադրվածությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԱՊԿ արագ արձագանքման 20–հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը: Երևանում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

Հայտարարությունն ուղղված էր Հայաստանում ՀԱՊԿ–ի նկատմամբ առկա քննադատական տրամադրություններին. Past.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն» կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ցանկանում է ցույց տալ, որ իրենք մեր կողքին են և դրանով մեղմել իրենց նկատմամբ Հայաստանում առկա բացասական վերաբերմունքը:



«Դրան պետք է վերաբերվել որպես զուտ ֆորմալ հայտարարություն, որը նպատակ ունի ցրել Հայաստանում առկա բացասական տրամադրվածությունները ՀԱՊԿ–ի և Ռուսաստանի նկատմամբ: Հայաստանում այս օրերին լուրջ քննարկումներ են գնում՝ կապված ԵԱՏՄ–ի և «ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորում» ստեղծելու օրենքի հետ: Դրանց դեմ շատ քննադատական խոսքեր են հնչում: Նրանք ցանկանում են ցրել այդ բացասական տրամադրվածությունները: Իսկ մեր երկրում և՛ ՀԱՊԿ–ի, և՛ Ռուսաստանի նկատմամբ քննդատությունները լայնամասշտաբ են: Հայտարարությունն արվում է միայն նրա համար, որ քննադատությունը գնալով ուժեղանում է»,– ասաց Ստեփան Գրիգորյանը:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» անցկացրած հարցումներից պարզվում է, որ քաղաքացիների 58%–ը պրոեվրոպական տրամադրություններ են արտահայտել: Քաղաքագետի խոսքով՝ այս մասին ՀԱՊԿ–ում ևս տեղյակ են: Ուստի՝ միացյալ շտաբի պետի հայտարարությունը պրոեվրոպական տրամադրվածությունների դեմ ուղղված քայլ է:

«Բավականին ցածր էր Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի վարկանիշը: Այն, որ քաղաքագետները և մյուսները բարձրաձայնում են, որ մեր մասնակցությունը ԵԱՏՄ–ին անարդյունք է և այլ հարցեր, նրանք այդ տրամադրվածությունները շատ լավ գիտեն և ուզում են մեղմացնել այն»,– նշեց նա:

Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե ագրեսիայի դեպքում ռուսական կողմն օգնելու է Հայաստանին այն դեպքում, երբ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին և Թուրքիային:

«Ապրիլյան դեպքերի ժամանակ էլ ՀԱՊԿ–ի հայտարարությունը չափազանց ուշացած էր: Կարևոր է, թե երբ ես դու այդ հայտարարությունն անում, այն պետք է ժամանակին լիներ: Այն պահին, երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը և ՀԱՊԿ–ի խոսքը պետք է առավոտյան լիներ: Եթե հայտարարությունը մեկ, երկու օր ուշ է լինում, ես չեմ համարում, որ դա հայտարարություն էր, որն ի օգուտ մեզ կամ խաղաղության էր: Այն միայն «գալչկայի» համար էր»,– նկատեց քաղաքագետը:

Իսկ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Սիդորովը Հայաստանում է՝ մասնակցելու դաշինքի զորավարժությանը: «Բաղրամյան» զորավարժարանում արդեն ավարտվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ուժերի «Որոնում–2017» համատեղ վարժանքները, որոնց շրջանակում խաղարկվեցին կազմակերպության անդամ երկրների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների գործողությունները:


Մանյա Պողոսյան

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հորոսկոպի այս նշանները ամռանը մեծ հաջողություն կգտնենՄակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը» Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԲահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ է հայտարարելԱրաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է. Pars TodayԲրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդԹուրքիայում ձյուն է տեղացել