Դեռահասը հորեղբոր հետ հարբած վեճի պատճառով հրդեհել է ողջ ընտանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանում, Զաբայկալյեում ձերբակալվել է 17-ամյա դեռահասը, որը խոստովանել է, որ հրդեհել է իրենց տունը։ Հրդեհը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Շիրկայա գյուղում, որի հետեւանքով 5 մարդ է մահացել։
Հարցաքննության ժամանակ դեռահասը խոստովանել է, որ միասին խմելուց հետո վիճել է հորեղբոր հետ։ Վեճից հետո պատանին հրդեհել է տունը, որտեղ եղել են նաեւ տղայի մայրը, տատը, ինչպես նաեւ իրենց երկու ծանոթները՝ կին եւ տղամարդ։
Քննիչներն արդեն դեպքի վայրում ստուգել են կասկածյալի ցուցմունքները։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



