Կայացել է Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված գրող Վրեժ Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսին:
Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ գրքասեր հասարակության դատին հանձնված ընտրանիում ներառված են հեղինակի 15 պատմվածքներ, որոնք ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում և ներկայացնում են սասունցու անկոտրում ոգին, իր երկիրն ու բույնը ունենալու, ազատ ապրելու, սիրելու և երազելու անբեկանելի իրավունքը:
Հարկ է նշել, որ Մհեր Իսրայելյանը ժամանակակից հայ արձակի և դրամատուրգիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի որդին է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



