Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ–ն և Թուրքիան դիվանագիտական սկանդալի առաջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական սկանդալ է առաջացել, որը կողմերին կանգնեցրել է ոչ միգրացիոն վիզաների տրամադրման փոխադարձ կասեցման փաստի առջև: Վաշինգտոնում թուրքական դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ստիպված է վերագնահատել թուրքական դիվանագիտական կորպուսի անվտանգության ապահովման՝ ամերիկյան կառավարության ստանձնած հավատարմությունը, ինչպես նաև՝ տեղեկացրել է այն մասին, որ դադարեցնում են իրենց դիվանագիտական ծառայությունների միջոցով մուտքի թույլտվություն տալ ԱՄՆ քաղաքացիներին: Ըստ էության, սա Անկարայի հայելային պատասխանն է Վաշինգթոնին, որի դեսպան Ջոն Բասսը մինչ ա՛յդ էր Անկարայում հանդես եկել վիզաների տրամադրման կասեցման վերաբերյալ նույնատիպ հայտարարությամբ՝ այն պայմանավորելով անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորմամբ:
Վերջինս, ի դեպ, մեղադրվում է «քաղաքական/ռազմական լրտեսության», «Թուրքիայի սահմանադրական կարգը խախտելու և իշխանության տապալման փորձի» մեջ, ինչին Վաշինգտոնն, ինչպես տեսաք, խիստ է արձագանքել: «Ինձ խորապես անհանգստացնում է փաստը, որ Թուրքիայի կառավարությունում ոմանք նախընտրում են այս գործը քննել մամուլի միջոցով և ոչ դատական կարգով: Ըստ իս՝ սա արդար չէ, և այս գործելակերպն ավելի շատ նման է վրեժի: Համոզված եմ, որ ամերիկացի աշխատակցին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Վստահ եմ նաև այն բանում, որ հնչեցվող մեղադրանքները հաստատող ապացույցներ ի հայտ չեն գա»,– հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպանը՝ միաժամանակ պնդելով, որ «ԱՄՆ դեսպանության աշխատակիցների դեմ ուղղված անհիմն և անիմաստ մեղադրանքները վտանգում և արժեզրկում են Նահանգների և Թուրքիայի երկարամյա գործընկերությունը»:
Երկու երկրների հակասությունների գլխավոր պատճառն, այսպիսով, շարունակում է ԱՄՆ–ի Փենսիլվանիա նահանգում ապաստանած իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մնալ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են անցած տարի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ և ամերիկյան իշխանություններից պահանջում են արտահանձնել նրան, ինչին Վաշինգտոնը ցայսօր չի համաձայնում:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»