Կատալոնիայի ղեկավարը վերսկսել է ընդհատված խորհրդարանական նիստը անկախության հռչակման վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկ ժամվա դադարից հետո վերադարձել է խորհրդարանի դահլիճ և վերսկսում է իր երկար սպասված ելույթը:
Ինչպես հայտնում է CNN-ը, Պուչդեմոնն իր ելույթը հետաձգել էր միջազգային մակարդակով խորհրդակցություններ անցկացնելու համար: Մանրամասներ չեն հաղորդվում, թե ինչ խորհրդատվության մասին է խոսքը:
Նշվում է, որ անկախությանը դեմ «Սիուդադանոս» («Քաղաքացիներ») կուսակցությունը, որը Իսպանիայի Ժողովրդական կուսակցության կատալոնական մասնաճյուղն է, պահանջել է դադարեցնել այսօրվա խորհրդարանական նիստը:
Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկն ավելի վաղ կոչ էր արել Իսպանիայի վարչապետին և Կատալոնիայի ղեկավարին բանակցություններ սկսել:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



