Կառավարությունը նախատեսում է երկարաձգել զենքի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների լիցենզիաները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ընկերությունների և ՀՀ գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



