Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ–ն բավականին լավ հարաբերություններ ունի թե՛ Բաղդադի, թե՛ Քրդստանի տարածաշրջանի հետ, և մեր միջնորդական ջանքերը կամրապնդեն մեր դիրքերը. Վ. Ոսկանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Քրդստանում նախընտրական շրջանը բավականին պասիվ ու տարօրինակ է: Ոսկանյանը գտնում է, որ այս պահին կողմերը պատրաստ չեն բանակցել: Իրանագետի գնահատմամբ, եթե Հայաստանը ստանձնի միջնորդի դերն, ապա հայկական կողմը դիրքը կամրապնդի:

- Պարո՛ն Ոսկանյան, իրաքյան Քրդստանում նոյեմբերի 1-ին միաժամանակ տեղի կունենան և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ։ Ի՞նչ պատկեր է հիմա Քրդստանում, ովքե՞ր են լինելու հիմնական մրցակից ուժերը, չէ՞ որ մի քանի օրից կհաստատվեն նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների անունները:

-  Քրդստանում գործընթացներն ընթանում են ինչ-որ առումով տարօրինակ, որովհետև առայժմ նախագահի թեկնածուների  մասով մեծ ակտիվություն չի նկատվում: Մինչև հիմա հայտնի է, որ թեկնածություն է առաջադրել ընդդիմադիր «Գոռռան» շարժումը: Մյուս կուսակցությունները, հատկապես Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը, որը ներկայացնում է ինքնավար տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանին, դեռևս հանդես չի եկել նախագահի թեկնածու առաջադրվելու նախաձեռնությամբ, նույն կերպ է վարվել նաև Իրաքյան Քրդստանի 3-րդ քաղաքական ուժը՝ «Քրդստանի հայրենասիրական միություն»: Հաշվի առնելով, որ Քրդստանում շուտով ընտրություններ են, նման պասիվությունը տարակուսանքի տեղիք է տալիս: Տարածաշրջանում որոշակի զարգացումներ են գրանցվել քաղաքական նոր ուժեր ձևավորելով՝ մի քանի կուսակցություններ են գրանցվել, բայց ընդհանուր նախընտրական շրջանն աչքի չի ընկնում լուրջ ակտիվությամբ:

- Անկախացման հանրաքվեից հետո նման պասիվության պատճառը ո՞րն է:

-Պասիվությունը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով՝ անկախության հանրաքվեից հետո, կարծես թե, որոշակի ակտիվության սպառման գործընթաց է գնացել: Ինչպես նաև ներքրդական անհամաձայնություններ կան: Ակնհայտ է, որ պարոն Բարզանին անձամբ հայտարարել է, որ չի առաջադրվելու  նախագահի պաշտոնում, իր բարեկամները՝ նույնպես: Ներքին պայքար կա հենց բարզանիական ուժերի ներսում, մյուս կողմից էլ «Քրդաստանի հայրենասիրական միություն» կողմնակիցներ մինչև պայքար կա: Եթե մեկ բառով փորձենք գնահատել ներկայիս վիճակը, կլինի տարօրինակ բառը:

- Իրաքը դիմել է Թուրքիային ու Իրանին՝ Իրաքյան Քրդստանի հետ սահմանին անցակետերը փակելու խնդրանքով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շուտով կսկսի առաջին պատժամիջոցները կիրառել Իրաքյան Քրդստանի դեմ՝ փակելով երկրի հետ օդային և ցամաքային սահմանները: Այս հայտարարությունները կյանքի կկոչվե՞ն:

- Իրավիճակը բավականին բարդ է: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Մերձավոր Ալրևելքում քրդական խնդրի  շուրջ ձևավորվել է նոր դաշինք՝Թուրքիա-Իրան-Իրաքի կենտրոնական իշխանություն. այս համատեքստում դաշինքի կողմերը գործում են փոխհամաձայնեցված: Դեռևս անցակետերը փակված չեն, բայց Քրդստանի օդային տարածքը՝ Բաղդադի կենտրոնական իշխանության ջանքերով, քաղաքացիական ինքնաթիռների համար փակ է: Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշումներին, ապա պետք է նկատի ունենանք, որ այստեղ, բացի  պետական շահերից կա նաև անձնական շահ, քանի որ Էրդողանն անձնական շահագրգռվածություն ունի Քրդստանի հետ առևտրի ոլորտից: Դատելով ԶԼՄ-ների որոշ հրապարակումներից՝ Քրդստանին վաճառվող նավթից Էրդողանն անձնական շահ ունի, այսինքն՝ Թուրքիայում անձնական ու պետական շահի բախում կա: 

Իրանում հարցը միանշանակ է՝ դեմ են Քրդստանի անկախության ցանկացած քայլի, քանի որ համարում է, որ ի վերջո, դա հանգեցնելու է նրան, որ իսրայելական շահերը պաշտպանող, հակաիրանական կազմավորում է դառնալու: Այժմ տնտեսական հարթության մեջ երևում են այդ պատժամիջոցների բացասական հետևանքները: Իրաքի կենտրոնական իշխանությունը, կարծես թե, այս  պահի դրությամբ չի գնում որևէ զիջման, բայց զիջման չի գնում  նաև քրդական կողմը: Սակայն դեռևս հարցը զինված բախման չի հասել, կողմերը դեռևս օգտագործում են խաղաղ կարգավորման լծակները, այդ թվում նաև ուժի կիրառման սպառնալիքը:

- Եթե խոսենք կոնկրետ պատժամիջոցների մասին, Իրանն ու Թուրքիան ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառել:

- Եթե Քրդստանի ցամաքային անցակետերը դեպի Իրան, Թուրքիա փակվեն, ապա լրջագույն ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսական իրավիճակի վրա՝ հանգեցնելով զգալի բողոքի նաև հենց Քրդստանի ներսում, քանի որ տնտեսական իրավիճակի բարդացումը կանդրադառնա անմիջականորեն այդ տարածքում ապրող մարդկանց վրա: Բանկային համակարգի շրջանակում կիրառվող պատժամիջոցներն արդեն իսկ որոշակիորեն ազդել են իրավիճակի վրա: Կան նաև այլ մի շարք լծակներ, որոնք պաշտոնական Բաղդադը կարող է կիրառել Իրանի ու Թուրքիայի միջամտությամբ:

- Բայց կյանքի կկոչվի՞, թե  կմնա վախեցնելու հռետորաբանության շրջանակում:

- Կարծում եմ՝ կողմերն այժմ սպասում են հենց իրաքյան Քրդստանի ներսում ընթացող ընտրական գործընթացների հետագա զարգացումներին: Բան այն է, որ ցանկացած ընտրական գործընթաց իր հետ բերում է տարբեր քաղաքական ուժերի միջև բևեռացման: Առայժմ կողմերը սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն Քրդստանի ներսում՝ ընտրությունների համատեքստում, որից հետո միայն հետագա քայլերը պարզ կլինեն:

- Հաշվի առնելով Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններն, այն, որ Թուրքիայում էլ քրդերը շատ են, հնարավո՞ր է՝ Թուրքիան իր տարածքի քրդերի դեմ լուրջ ռազմական գործողություններ ծավալի: Եթե այո, ապա դա ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ի վրա, հաշվի առնելով, որ մեզ սահմանակից է։

- Այժմ էլ թուրքական կողմը պարբերաբար, իրենց խոսքով ասած, պատժիչ գործողություններ է իրականացնում Թուրքիայի ներսի քրդական շարժման նկատմամբ: Թուրքիան նաև ներխուժում է Իրաքի հյուսիս, որտեղ գտնվում են Քրդստանի բանվորական կուսակցության ջոկատները: Բայց իրաքյան Քրդստան լայնածավալ ռազմական ներխուժում այս պահին, կարծում եմ, որ սպասել  պետք չէ, քանի որ Թուրքիան դեռևս չի գնա այդ քայլին, քանի որ կան բազմաթիվ արտաքին խոչընդոտներ: Չեմ կարծում, որ Իրանը կցանկանա, որ իրաքյան Քրդստանում Թուրքիայի ռազմական ներկայությունն ավելանա, տարածաշրջանային ու արտատարաշածրջանային ուժերն այդքան էլ շահագրգռված չեն, որ այս տարածքում Թուրքիայի ռազմական ներկայությունն ավելանա: Քրդստանը դեռևս անկախություն չի հռչակել, քուրդ քաղաքական գործիչներն էլ հայտարարում են, որ առայժմ անկախություն չեն ցանկանում հռչակել, և այդ անկախությունը կհռչակվի միայն Բաղդադի հետ խաղաղ  ճանապարհով համաձայնության գալուց հետո: Ռազմական խոշոր ինտերվենցիա տարածարջանային երկրների կողմից, այս պահին այդքան էլ հավանական չի թվում:

-Ստացվում է, որ Քրդստանի դե ֆակտո անկախացում առաջիկա տարիներին չի լինի:

- Ակնհայտ է՝ առաջիկայում չի լինի: Մեկ-երկու տարի ժամանակի մասին անձամբ խոսում են քրդական գործիչները, բայց ես կարծում եմ, որ դա ավելի երկար գործընթաց է, իհարկե, եթե հաջողությամբ պսակվի:

- Ֆրանսիան առաջարկել է միջնորդ լինել Բաղդադի ու Էրբիլի միջև, իսկ հայ քաղաքագետներից ոմանք առաջարկում են, որ Հայաստանը ստանձնի այդ դերը: Սա իրատեսակա՞ն է, ի՞նչ կտա ՀՀ-ին:

- Հայաստանը բավականին լավ հարաբերություններ ունի Բաղդադի կենտրոնական իշխանության հետ, դրական ընկալում ունի նաև Քրդստանի տարածաշրջանում: Այս իմաստով՝ հայկական միջնորդական ջանքերը կամ ջանքեր ներդնելու առաջարկը, կարծում եմ, որ մեզ որևէ վնաս չի տա, հակառակը՝ կարող է ամրապնդել մեր դիրքերը: Բայց մի կարևոր հանգամանք կա՝ քրդական կողմը դեռևս չի պատրաստվում հրաժարվել հանրաքվեի արդյունքներից, իսկ Բաղդադը մինչև բանակցություններ սկսելը, պահանջում է հրաժարվել: Այլ խոսքով՝ Բաղդադն ու Էրբիլն, ամեն մեկն իր պատճառաբանությամբ, չեն պատրաստվում քննարկել Քրդստանի անկախության հարցը, ինչը գործընթացը տանում է փակուղի:

- Բայց արժե՞, որ ՀՀ-ն միջամտի, հաշվի առնելով, որ հակառակ կողմում է Թուրքիան, ինչպես նաև ՀՀ բարեկամ Իրանը:

- Մի կարևոր հանգամանք կա, այն է, որ ունենք 2 հարթություն՝ իրական գործողությունների հարթություն և քարոզչական հարթություն: Ակնհայտ է, որ  քարոզչական հարթությունում առնվազն մեզ համար դիրքերի լրացուցիչ ամրապնդում կնշանակի: Գործնական հարթությունում արդյունքներ ակնկալելը մի փոքր միամտություն կլինի, բայց  չի կարելի ոչինչ բացառել:

Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»