Հազարավոր մարդիկ այլևս ՀՀ մշտական բնակիչ չեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. առաջին և երկրորդ եռամսյակային տվյալները հուսադրող չեն:
ԱՎԾ տվյալներով՝ 2017թ. առաջին եռամսյակում ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2981500 մարդ: 2017 թ. երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է՝ հասնելով 2979900–ի:
Սա նշանակում է, որ առաջին եռամսյակի նկատմամբ երկրորդ եռամսյակում մշտական բնակչության թիվը շուրջ 1600–ով նվազել է: Նկատենք, որ 2016 թ. մշտական բնակչության ցուցանիշը գերազանցում էր 2017թ. թե՛ առաջին և թե՛ երկրորդ եռամսյակային տվյալներին:
2016 թ. ՀՀ մշտական բնակության թվաքանակը կազմել է 2986100 մարդ: 2016 թ. տվյալների համեմատ՝ 2016 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 6200–ով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



