Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից
ՔԱՂԱՔԱԿԱՆՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից առաջարկված՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ներկայացրել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ շուկայում գերիշխող դիրք գրավող կարող է համարվել սուբյեկտը, որին բաժին է հասնում շուկայի մասնաբաժնի առնվազն 5 տոկոսը (եթե մեկ այլ ընկերության հետ միասին զբաղեցնում է շուկայի կեսը): Այլ կերպ ասած՝ եթե որեւէ ընկերությունը զբաղեցնում է շուկայի 46 տոկոսը, իսկ երկրորդը՝ միայն 4 տոկոսը, ապա սուբյեկտը գերիշխող դիրք գրավող չիկարող համարվել։ Բացի այդ,պատգամավորներն առաջարկում են գերիշխող համարել 4 եւ ավելի օբյեկտներով ու ավելի քան 500 մլն դրամի շրջանառություն ունեցող առեւտրի կենտրոնները։
Կառավարության նիստում ևս հնչել են նախագծին առընչվող որոշ առաջարկություններ, ինչին համաձայն են նաև օրենքի նախագծի հեղինակները: Օրենքի նախագիծն առաջարկություններով հանդերձ արժանացել է կառավարության հավանությանը
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



