Թուրքական ոստիկանության կրակոցից վիրավորված թրքուհին մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) կազմակերպության դեմ իրականացված գործողության շրջանակում թուրքական ոստիկանության կողմից արձակած կրակոցից վիրավորված Դիլեք Դողանը մահացել է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 18-ին: Մեջքի հատվածում վնասվածք ստացած Դողանը գտնվել է բժիշկների վերահսկողության տակ, սակայն հոկտեմբերի 25-ին կյանքին հրաժեշտ է տվել:



