Տարեսկզբից Վրաստանի բնակչությունն արտահոսքի պատճառով նվազել Է շուրջ 50 հազարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸնթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանից մեկնել են երկրի 2 մլն 910 հազար 387 քաղաքացիներ, իսկ եկել են 2 մլն 860 հազար 942-ը: Այդ մասին վկայում են Վրաստանի ՆԳ նախարարության կայքում հրապարակված վիճակագրական տվյալները:
Այսպիսով՝ այդ ժամանակաընթացքում բնակչության արտահոսքը կազմել Է 49 հազար 445 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին: ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ Վրաստանից մեկնած երկրի քաղաքացիների թվաքանակը ընթացիկ տարում 13,1 տոկոսով ավելի մեծ Է 2016 թվականի համանման ցուցանիշի համեմատութամբ: Իսկ Վրաստան ժամանած քաղաքացիների թվաքանակը 12,7 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



