Թուրքիան փակել է իր նավահանգիստները Ղրիմից եկող նավերի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան չի ընդունի Ղրիմի նավահանգիստներից ժամանող նավերը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նավարկության հարցերով պալատի ներկայացուցչին:
«Նավերը, որոնք մեր երկիր կժամանեն Ղրիմից, թույլտվություն չեն ստանա մուտք գործել մեր նավահանգիստները: Սահմանված արգելքը վերաբերում է ցանկացած դրոշի ներքո եկած նավերին», - ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Նա նաև հավելել է, որ «տվյալ որոշումն ընդունվել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի կողմից»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հոկտեմբերի 9-ին այցով գտնվելով Կիևում, հայտարարել է, որ ԱՆկարան հետագայում էլ կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



