Նիցցայի օդանավակայանում ուղևորներին կսպասարկի ռոբոտ-օգնականը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Նիցցա քաղաքի օդանավակայանով երթևեկող ճանապարհորդներին անհրաժեշտ տեղեկությունները կտրամադրի վիրտուալ օգնականը:
Այս մասին հայտնում է Euromag-ը՝ տեղեկացնելով, որ օդանավակայանում գործարկվել է «վիրտուալ կոնդիերժ» ծառայությունը: Անձնական օգնականն օդանավակայանում միաժամանակ մի քանի ծառայություններ է առաջարկում՝ բոլոր տեսակի ամրագրումներ (ավիատոմսեր, հյուրանոցներ, չվերթի գրանցում), օգտակար տեղեկութուններ (եղանակի տեսություն, խցանումներ, չվերթների հետաձգումներ), պրակտիկ խորհորդներ (երթուղիներ, լավագույն մոտակա ռեստորաններ):
Վիրտուալ օգնականը ուղևորների համար հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր և կարող է տեղեկություն տրամադրել երեք լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն և չինարեն:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



