Սիրիայում համաներման է արժանացել ընդդիմադիր զորամիավորման 120 անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում համաներման են արժանացել «Սիրիական ազատ բանակի» 120 անդամ, որոնք գործունեություն են ծավալել երկրի հյուսիսային շրջաններում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարությունը, համաներումս ստացած անձինք վերադարձել են իրենց ընտանիքները:
««Սիրիական ազատ բանակի» զինված ընդդիմության հարյուր քսան անդամ, որոնք գործունեություն են ծավալել Սիրիայի հյուսիսային շրջաններում և դադարեցրել են զինված պայքարը, համաներում են ստացել Հալեպ նահանգի հանձնաժողովի կողմից և վերադարձել են իրենց ընտանիքների մոտ»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



