Միջին Արևելքում և Ուկրաինայում ստեղծված հակամարտությունների հետևում սատանան է կանգնած. Հռոմի պապ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Միջին Արևելքում և Ուկրաինայում ստեղծված հակամարտությունների հետևում սատանան է կանգնած:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին տեղեկացրել է ուկրաինական հունակաթոլիկական եկեղեցու արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկը, որը ներկա է գտնվել քահանայապետի հանդիպմանը արևելյան քրիստոնեական եկեղեցիների հայրապետների և արքեպիսկոպոսների հետ:
«Զարմացած եմ, որ դուք և ձեր եկեղեցիները տառապում եք պատերազմի պատճառով մեր օրերում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: Դուք բոլորդ տանջվող մարդկանց հովիվներ եք: Բայց գիտեք արդյո՞ք, թե ով է պատերազմներ, ցավ և կործանում բերում: Դա սատանան է: Եվ ո՞րը պետք է լինի մեր պատասխանը: Աղոթքն ու Աստծո խոսքի գովաբանումը»- ասել է Հռոմի պապը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



