ՄԱԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրն ուժի մեջ կմնա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրն ուժի մեջ կմնա այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր, ավելի կոշտ քաղաքականություն Թեհրանի հանդեպ:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ ԳՀՀԾ ստորագրումը լուրջ քայլ է համաշխարհային խաղաղության եւ անվտանգության հասնելու ճանապարհին, և նա հույս ունի, որ այդ պայմանագիրը չի չեղարկվի», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային զենքի մասին համաձայնագրի դրույթները:
ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ «ահաբեկչությանն աջակցելու համար» և հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի միջուկային ծրագրի թերությունների վրա:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



