Հոնկոնգում 120-ից ավելի մարդ է տուժել լաստանավի վթարի հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանում ստորջրյա օբյեկտի հետ լաստանավի բախման հետեւանքով տուժել է առնվազն 124 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լաստանավը, որը Մակաոյից ընթանում էր դեպի Հոնկոնգ, փոխադրում էր 163 ուղեւորների, դրա վրա եղել են նաեւ անձնակազմի 11 անդամներ:
Բախումից նավը ճեղքվածք է ստացել ու հոսանքազրկվել: Վթարի վայր են ուղարկվել նավակներ, իսկ Հոնկոնգի ափ են ժամանել շտապօգնության մեքենաներ, որոնք հիվանդանոցներ են տեղափոխել տուժածներին:
Ինչպես նշում են ականատեսները, տուժածներից ոմանք օգնության են սպասել մի քանի ժամ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հինգ մարդ դեռեւս օրհասական վիճակում է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



