Աֆղանստանում 5 տարի գերության մեջ անցկացրած ամերիկուհին ամուսնու եւ երեխաների հետ վերադարձել է հայրենիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱֆղանստանում 5 տարի գերության մեջ անցկացրած ամերիկուհին ամուսնու եւ երեխաների հետ վերադարձել է հայրենիք
Associated Press-ը հաղորդում է, որ խոսքը 31-ամյա Քեյթլին Քոուլմաի եւ Ջոշուա Բոյլեի մասին է: Աֆղանստանում ամուսիններին եւ նրանց երեք երեխաներին ամերիկյան հետախուզության տեղեկատվության շնորհիվ ազատել են պակիստանցի զիվորականները:
Ազատելուց հետո գերիներին Պակիստան են տեղափոխել: CNN-ի տվյալներով՝ Բոյլը վախեցել է ռազմական ինքնաթիռ նստել, քանի որ կարծել է իրեն ահաբեկիչների հետ կապերի կասկածանքի պատճառով կկալանավորեն:
Ամուսինները 2012 թվականի հոկտեմբերին Աֆղանստանում «Հաքաբի ցանց» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարվել են: Քոուլմանը այդ ժամանակ հղի է եղել, հետագայում նա երկու երեխա է ունեցել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



