Բյուրական գյուղում բռնկված հրդեհը մարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 13-ին, ժամը 21:47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այրվում է վագոն-տնակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրական գյուղի 18-րդ փողոցի թիվ 78 տան մոտակայքում գտնվող չշահագործվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 23:54-ին:
Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ):
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



