Բուդապեշտում Անդրկարպատների ինքնորոշման ակցիա է անցկացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուդապեշտում Անդրկարպատների ինքնորոշման ակցիա է անցկացվել:
Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի ռումինացիների, ռուսինների, բուլղարացիների, հայերի, լեհերի ազգային համայնքների համար ազատություն են պահանջել: Այդ մասին իր Facebook- ի էջում հայտարարել է Հունգարիայում Ուկրաինայի դեսպան Լյուբով Նեպոպը: Նրա խոսքով՝ ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ դեմ են «Ուկրաինան եւ նրա հետ Հունգարիայի ազգային եղբայրներին գերի վերցրած պուտչիստների բարբարոսությանը»:
Նեպոպը նշել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր բողոքն է հայտնել այս ակցիայից հետո: Ի պատասխան հունգարական կողմը հայտարարել է, որ իրավունք ունի բողոքների խաղաղ եւ միասնական ձեւակերպված դիրքորոշումների արտահայտման համար:
Հիշեցնենք, որ հարաբերություններում լարվածությունը ծագել է Ուկրաինայի կրթության մասին օրենքի պատճառով:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



