Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պայքար ուժայինների համար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերջին օրերին քննարկվում է  կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվելիք «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։  Նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար։ Օրենսդրորեն էականորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ 

Այս փոփոխությունները բնականաբար պատահական չեն: Դրանց հիմքում փոփոխված սահմանադրությունն ու 2018թ. իշխանության վերարտադրության խնդիրներն են: Փաստացի, կառավարման պառլամենտական մոդելը, որում կենտրոնական դեր պիտի ունենար մեծամասնություն կազմող ուժի ներկայացրած վարչապետը, այդքան էլ հստակ չի գործելու: Արդեն հիմա վարչապետի ապագա լիազորությունների շրջանակը նեղացվում է: 

Խնդիրն ավելի հետաքրքրական է դառնում հատկապես, երբ խոսքը վերաբերվում է պաշտպանության ոլորտին: Իսկ պաշտպանության ոլորտը, այսինքն ՝ բանակը, էական նշանակություն ունի թե երկրի ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ: Փորձենք դիտարկել պաշտպանության հայեցակարգի փոփոխության հիմնական սցենարները: 

Վարչապետության գործընթացը ձախողելու դեպքում, Սերժ Սարգսյանն իր համար ստեղծում է ապահովագրվելու բալաստ, տեղ որտեղ կարող են իր «ծառայությունները» պետք գալ: Նա մեկ անգամ արդեն հայտարարել է, որ պատրաստ է այսուհետ էլ ծառայել պետության անվտանգությանը որևէ պաշտոնում: Անվտանգության խորհրդի նախագահ դառնալու և բանակը վերահսկելու դեպքում, Սարգսյանն, ըստ էության ապահովագրում է իրեն թե ներքին դավադրություններից, թե արտաքին: Արտաքինի դեպքում խոսքը դրսի դիվանագիտական և ռազմական միջամտությունների մասին է, որոնց կարող է դիմագրավել միայն բանակի առկայությունը, ոչ միայն մարտունակ բանակի, այլև բանակի, ով չի մատնվի քար լռության, երբ դրա կարիքը լինի: Ներքին առումով՝ ուժայինները միշտ են եղել իշխանության առաջին հենարանները: Օլիգարխիկ կոչվող համակարգի վախը ևս բռնվել է ուժայինների միջոցով: Հաշվի առնելով, որ Վովա Գասպարյանի հանդեպ Սերժ Սարգսյանը քաղաքական վստահության ահռելի պաշար ունի, բանակի հետ միասին այս երկու կռվանները բավարար են իշխանությունը պահելու կամ առնվազն իշխանությունը չտալու համար, անկախ պաշտոնից: Մանավանդ, եթե այս ամենին գումարենք ՀՀԿ-ի ղեկավար լինելու և պառլամենտի հանրապետական ֆրակցիայում մեծամասնություն ունենալու հանգամանքները:

Եթե ամեն դեպքում, Սերժ Սարգսյանին հաջողվի կոտրել Կարեն Կարապետյանի և նրա հովանավորների ճնշումը և իշխանությունը պահել ամբողջովին ՝ վարչապետ դառնալու տեսքով նաև, ապա այդ դեպքում կարելի կլինի անվտանգության խորհուրդը հանձնել որևէ վստահելի կուսակցականի կամ թիմակցի (Վիգեն Սարգսյանի նման), բայց փաստացի անձամբ ղեկավարել այդ կառույցը: 

Մյուս տարին շատ հետաքրքիր է լինելու իշխանական վերադասավորումների առումով: Այդ վերադասավորումներն ընթանում են ապակայունացման շատ նուրբ սահմանի վրա և ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից:

 

Սարգիս Մեսրոպյան

Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները