Սիրիայի Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետության» 100 զինյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Reuters»-ին, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գնդապետ Ռայան Դիլոնը:
Նրա խոսքով` հանձնված ահաբեկիչները հեռացվել են քաղաքից:
«Առաջիկա օրերին մենք դեռ սպասում ենք բարդ մարտերի, չենք հստակեցնի ժամանակահատված, թե երբ մեր գնահատմամբ «Իսլամական պետություն»-ն ամբողջությամբ Ռաքքայում պարտության մատնված կլինի»,-ասել է Ռայան Դիլոնը:
Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հատնել էին «Իսլամական պետություն»-ից` Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի ազատագրման մասին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



