Ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում. ՀՀ վարչապետն ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ երևանցիներ,
Այսօր նշում ենք մեր արևաշատ մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձը։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունենք Երևանի մեր սիրելի անկյունները, որոնց հետ ջերմ ու անփոխարինելի հուշեր են կապված:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ Երևանի մի մասնիկը միշտ ապրի մեր մեջ, որ երբեք չկասկածենք, որ ապրում ենք աշխարհի ամենաջերմ, գեղեցիկ, յուրահատուկ քաղաքում, իրեն բնորոշ համ ու հոտով, և մենք մեր գործուն մասնակցությունը կարող ենք ունենալ մեր հին ու նոր մայրաքաղաքն էլ ավելի լավը դարձնելու գործում»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



