Ֆրանսիայում հետախույզը պատահաբար լրտեսման մասին տվյալները փոխանցել է կասկածյալին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի տարածքային հետախուզության կենտրոնական ծառայության աշխատակիցը սխալմամբ կասկածյալ իսլամիստի մասին բոլոր տվյալները փոխանցել է հենց կասկածյալին, հայտնում RT-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Աշխատակցին հանձնարարված էր տեղեկություն հավաքել Փարիզի իմամներից մեկի մասին, որին կասկածում էին ծայրահեղականության մեջ:
Ցանկանալով գործընկերոջն ուղարկել հավաքված տվյալները՝ նա շփոթել է հեռախոսահամարները և հաղորդագրությունն ուղարկել է հենց իմամին:
Կասկածյալն անմիջապես պատասխանել է հաղորդագրությանը՝ նշելով, որ աշխատակիցը չունի մասնագիտական հմտություններ:Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցներն այդ սխալի պատճառով նույնպես ստիպված են եղել դադարեցնել իրենց սեփական լրտեսությունը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



