Կիեւում պատրաստվում են Ուկրաինական ապստամբ բանակի կողմնակիցների երթին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւում ուկրաինական ազգայնական կազմակերպությունների կողմնակիցները հավաքվում են Տարաս Շեւչենկոյի անվան հուշարձանի մոտ, որպեսզի մասնակցեն Ուկրաինական ապստամբ բանակի ստեղծման 75-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքին ու երթին։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այգում արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել, հիմնականում երիտասարդներ։ Նրանց ձեռքերին դրոշներ են՝ «Ազգային կորպուս» ու «Ազատություն» ազգայնական կուսակցությունների, նաեւ «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշներով։
Հասարակական կարգի պահպանման համար միջոցառման անցկացման վայր են բերվելու ոստիկանության ու Ազգային գվարդիայի զինծառայողների մեծաքանակ ուժեր։ Այգու մոտ նաեւ կայանած է հրշեջ մեքենա ու շտապ օգնության մեքենա։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են մի քանի հարյուր փայտյա ջահեր, որոնք ազգայնականներն ավանդաբար այրում են ՈՒԱԲ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող ամենամյա երթերի ժամանակ։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



