Սլովակիայում յոթ մարդ է զոհվել միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍլովակիայում յոթ մարդ է զոհվել միկրոավտոբուսի ու բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել երկրի արևմուտքում Պրեւիձա շրջանում։ Շտապ օգնության ծառայության օպերատիվ կենտրոնի ներկայացուցիչ Յոզեֆ Մինարի խոսքով՝ առայժմ անհայտ պատճառներով բեռնատարը բախվել է միկրոավտոբուսի, որում 9 մարդ կար։ Միկրոավտոբուսը վթարի հետևանքով շրջվել է, յոթ մարդ տեղում է մահացել, ևս երկուսը ծանր վիրավորում է ստացել ու տեղափոխվել մոտակա հիվանդանոց, նրանցից մեկը շատ ծանր վիճակում է։
Ավտոմոբիլային երթևեկությունը վթարի վայրում ժամանակավորապես դադարեցվել է, ոստիկանությունը սկսել է հետաքննել պատահարը։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



