Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ սպառազինություն է ձեռք բերելու Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլարով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայ-ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրով նախատեսվող ռուսական ողջ սպառազինությունը չստացած՝ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստում հավանության արժանացրեց հայ-ռուսական վարկային մեկ այլ համաձայնագրի նախագիծ: Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի պետական վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման համար:

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ-ի կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ.:

Հիշեցնենք, որ ներկայումս գործում է 2016թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին տրամադրվում է 200 մլն դոլար՝ սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։ Այս վարկի շրջանակներում կնքվել է առանձին 18 պայմանագիր:

Վերջերս ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ 200 մլն դոլարի վարկի պայմանագրով Ռուսաստանից Հայաստանի զինված ուժերին սպառազինության մատակարարումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թվականը: Նա վստահեցրեց, որ գնման ընթացակարգը շարունակվում է սահմանված ձևով։ Սակայն ուշագրավ է, որ այս պայմանագրով նախատեսվող սպառազինության մատակարարումը բավականին ուշ սկսվեց, և որոշ ռուս վերլուծաբաններ ուշացումը կապեցին Ադրբեջանի հետ նույնատիպ գործարքների հետ՝ այս համաձայնագիրը ռուսական կողմի ձեռքում Ադրբեջանի նկատմամբ մահակ օգտագործելով: Վարկային վերոնշյալ պայմանագրի հետ կապված ռուսական ԶԼՄ-ներում նույնիսկ մի շարք սադրանքներ եղան:

Անակնկալ կերպով ռուսական լրատվամիջոցները սկսեցին հրապարակել սպառազինության այն ցանկը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի այս պայմանագրով: Որոշ հայ վերլուծաբանների պնդմամբ, դա Ադրբեջանին նմանատիպ սպառազինություն վաճառելու նպատակով արված արտահոսք էր: «168 Ժամը» նոր համաձայնագրի շուրջ խոսեց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի հետ:

– Պարոն Եվսեև, ապրիլյան պատերազմից հետո, երբ հաստատվեց, որ Հայաստանին ռուսական «Իսկանդեր» է տրամադրվել, սկսվեցին նաև վարկային պայմանագրով նախատեսվող սպառազինության մատակարարումները, ռուսական փորձագիտական հանրությունը պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը վերականգնվել է: Եթե վերականգնվել է, և եթե նախորդ պայմանագրով նախատեսվող մատակարարումները դեռ շարունակվում են, ավելին՝ դրանք բավականին մեծ ուշացումով սկսվեցին, ինչո՞ւ է Հայաստանը կրկին սպառազինություն ձեռք բերում Ռուսաստանից:

– Այո, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունն ապրիլյան պատերազմից հետո վերականգնվել է, այս հարցում էական դերակատարություն է ունեցել «Իսկանդեր» համակարգը: Պետք է նշեմ, որ անցյալ տարի բռնկված ապրիլյան պատերազմը մեծապես այդ խախտված ռազմական հավասարակշռության հետևանք էր: Ադրբեջանը որակապես և քանակապես ռազմական առավելություն էր ստացել Հայաստանի նկատմամբ: Բացի նշածս համակարգից, Հայաստանին այլ համակարգեր ևս տրամադրվել են ռազմական հավասարակշռության վերականգնման համար, որոնց մասին ես բազմիցս եմ խոսել:

Պարզապես Հայաստանն այսօր ամրապնդում է սեփական ռազմական ներուժը՝ փորձելով Ռուսաստանից ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն այդ ներուժը: Խոսքը հակաօդային պաշտպանության և համազարկային կրակի ծանր հրետանային համակարգերի մասին է: Հարվածային համակարգերի կարիք Հայաստանն ունի, իսկ հակաօդային ամուր պաշտպանություն Հայաստանին անհրաժեշտ է, քանի որ Ադրբեջանն Իսրայելի օգնությամբ իր այդ ոլորտում Հայաստանի նկատմամբ մեծ առավելություն է ձեռք բերել: Այն, ինչ Հայաստանն այս համաձայնագրով ձեռք բերի, կպաշտպանի Հայաստանի օդային տարածքն անակնկալներից:

Այս նոր պայմանագիրը կարելի է դիտարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագրին կից: Ռուսաստանը փորձելու է անել ամեն բան, որպեսզի ուժերի միջև առկա հավասարակշռությունը չխախտվի, խուսափելու համար Ղարաբաղում նոր ռազմական գործողություններից:

– Եթե նշում եք, որ վարկային նոր պայմանագիրը պետք է դիտարկել հայ-ռուսական միացյալ զորախմբի շրջանակում, իսկ դրանով ձեռք են բերվում այնպիսի զինատեսակներ, որոնցով կամրապնդվի Հայաստանի օդային պաշտպանությունը, կլրացվեն բացերը, նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը դերակատարություն է ունենալու ԼՂ հակամարտության հարցում ևս, քանի որ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքն Ադրբեջանն է:

– Զորախումբն էական զսպիչ դերակատարություն ունի ԼՂ հակամարտության հարցում ևս: Թեև սա շատ ավելի գլոբալ պրոյեկտ է: Ընդհանուր առմամբ զորախումբը Հայաստանի շուրջ առկա բոլոր սպառնալիքները զսպող դերակատարություն է ունենալու:

Առաջին ուղղությունը, որը կլինի զորախմբի ուշադրության կենտրոնում, Նախիջևանն է, երկրորդը՝ Թուրքիան, որից սպառնալիքների հավանականությունը զրոյանում է, քանի որ կարգավորվել են ռուս-թուրքական հարաբերությունները: Եվ երրորդ՝ զորախումբը կարող է գործել, եթե ԼՂ հակամարտության բռնկման դեպքում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ սկսի Հայաստանի դեմ: Այս զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաև Ղարաբաղին, թեև Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանն ըստ էության պարտավորություններ չունի:

Ուժեղ ՀՕՊ համակարգը Հայաստանին թույլ է տալիս վերահսկել Ղարաբաղի օդային տարածքը, ինֆորմացիա ստանալ, որից ադրբեջանական կողմը զգուշանում է և զգուշացավ նաև ապրիլյան պատերազմի օրերին, ինչը հասկանում ենք, երբ վերլուծում ենք, թե ինչպիսի զինատեսակներ է Ադրբեջանն օգտագործել ապրիլյան պատերազմի օրերին: Այս զորախումբը դրական դերակատարություն կարող է ունենալ նաև այն պատճառով, որ հայ մասնագետները կսովորեն օգտվել ժամանակակից սպառազինությունից, անընդհատ աշխատանքներ կտարվեն այս ուղղությամբ ռուս մասնագետների հետ:

Այս զորախումբը կարևոր դերակատարություն ունի, եթե հաշվի առնենք նաև այն սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ Իրաքի Քրդստանում իրավիճակի ապակայունացման հետևանքով: Բոլոր ուղղություններով այս զորախումբը կարող է իր դրական դերակատարությունն ունենալ՝ ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը բոլոր ուղղություններով:

– Ինչո՞վ է այս զորախումբը կարևոր Ռուսաստանի համար:

– Բնականաբար, շատ կարևոր է, քանի որ սա Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ միացյալ զորախումբն է և ռազմական ներկայությունը: Ռուսաստանը զորախմբեր ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում ևս, բայց այս զորախումբը տարբերվում է, քանի որ մի ողջ մեծ տարածաշրջանի մարտահրավերներ պետք է վերահսկի: Սրանով արդեն իսկ այս զորախումբը կարևոր է Ռուսաստանի համար, սա ամրապնդում է այս տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը:

– Փորձագիտական հանրության և քաղաքական որոշ շրջանակների կարծիքով՝ սա Ռուսաստանին Հայաստանի ինքնիշխանության զիջման հերթական ակտն է:

– Ես համաձայն չեմ այդ կարծիքներին, քանի որ սա միացյալ զորախումբ է, այն ռազմական խնդիրներ է լուծելու միասնական որոշման արդյունքում: Ռուսաստանը չի կարող որոշումներ կայացնել Հայաստանի փոխարեն:

– Հնարավոր է՝ նոր վարկային պայմանագրով ձեռք բերվելիք սպառազինության ցանկը ևս հանրայնացվի մամուլի միջոցով: Դա ձեռնտո՞ւ է Ռուսաստանի համար:

– Նման արտահոսքերը վերահսկելը չափազանց բարդ է, դա անվերահսկելի գործընթաց է: Իհարկե, սա գաղտնի տեղեկատվություն է, բայց անհնար չէ մանրամասներ կորզել նմանատիպ գործարքների մասին, այնպես որ, չի բացառվում ոչինչ: Դա ամենևին չի նշանակում, որ ռուսական կողմը դրանում հետաքրքրված է, ռուսական կողմն առանց այդ հրապարակումների փորձում է պահպանել հավասարակշռություն, չփորձելով խախտել այս պայմանագրերի գաղտնիության անհրաժեշտությունը: Ուզում եմ նաև նշել, որ, այնուամենայնիվ, սպառազինությունն այն հարցն է, որի մասին ամբողջական արտահոսք երբեք չի կարող լինել, և ժամանակ առ ժամանակ արտահոսքերը չեն կարող լիարժեք պատկեր ապահովել հակառակորդի համար:

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում