Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շվեյցարիա, Սինգապուր, թե սնանկ Աղքատանոց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փոքր պետությունների զարգացման երկու հաջողակ մոդել գոյություն ունի։ Մեկը շվեյցարականն է, մյուսը՝ սինգապուրյանը։ Երկուսն էլ տեխնոկրատական են, բայց սուբյեկտների մասնակցության ու գաղափարաբանության տարբեր կոնցեպտներով։

 

- Առաջինը հիմնված է համընդհանուր անհատական ձեռներեցության, յուրաքանչյուր քաղաքացու տեխնոկրատականության վրա, իսկ երկրորդը՝ լիդերի տեխնոկրատականության վրա։

 

- Առաջինը ծովային ելք չունեցող, անկլավ երկրի դարավոր, հնարամիտ զարգացման պատմություն է, իսկ երկրորդը բաց ծովում գտնվող, տեխնոլոգիական աշխարհում թռիչքային զարգացմամբ արագորեն իր ուրույն տեղը գրաված, խառը բնակչությամբ փոքր կղզու պատմություն։

 

- Առաջինը հիմնված է տնտեսությանը մասնակիցների անձնական ձեռներեցության ու նախաձեռնության վրա, իսկ երկրորդը՝ հանրային  կարգապահության ու ընդհանուր գործին անձնական նվիրվածության վրա։

 

- Առաջինը ենթադրում է ամեն մեկի պրպտուն աշխատանք, կատարյալ մասնագիտացում ու այդ աշխատանքի արդյունքի արտահանում, իսկ երկրորդը ենթադրում է լիդերի մեծ ինտելեկտի, կամքի, նպատակամղվածության ու հանրության կարգապահության հաշվին գլոբալ, համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ մասնակի դերի ստանձնում ու իրացում։

 

- Առաջինն ապահովվում է առանց արտաքին ներդրումների, երկրորդը՝ հիմնականում արտաքին ներդրումների հաշվին, և տնտեսությունն էլ աշխատում է առավելապես դրսի համար։

 

- Առաջինն արժանապատիվ անհատի միջավայրում է կայանում, երկրորդը՝ իրար փոխօգնող արժանապատիվ հանրության ներսում։

 

- Առաջինում անելիքը ներդրված է յուրաքանչյուրի մեջ, երկրորդում՝ առաջնորդի կամքի միջոցով։ Շվեյցարիան արտադրում է այն և այնպիսի որակի, ինչը մյուսները չեն  արտադրում։ Սինգապուրն արտադրում է այն, ինչ շատերն են արտադրում։

 

Շվեյցարիան արտադրում է այն, ինչը ֆիզիկապես փոքր է, թեթև է, էլիտար է, կենսականորեն կարևոր է, ցամաքով ու “օդով” հեշտությամբ ու էժան արտահանվող է։ Իսկ Սինգապուրի դեպքում այդ գործոնը երրորդական է, որովհետև նավով է արտահանում։

 

Դեռ միջնադարում Շվեյցարիան սկսել է իր վերելքը ժամացույցների ու ծալովի հոյակապ դանակների արտադրությամբ, ապա անցել է նուրբ, գիտելիքահեն արտադրությունների ու բանկային վստահելի ու ապահով սպասարկման՝ ներդնելով չեզոք պետության և այն զինված ողջ արական հատվածով պաշտպանելու-ապահովելու կոնցեպտով:

 

Ներկայում շվեցարական արտահանման հիմնականը բարձր տեխնոլոգիական մեքենաներ են, հատուկ նշանակության համակարգիչներ, դեղեր, ժամացույցներ, օպտիկական սարքեր, օրգանական քիմիայի բարձրարժեք մաքուր նյութեր, թանկարժեք քարեր ու ոսկերչական իրեր, թանկ օծանելիք, գյուղապրանքներ, ներառյալ արտակարգ որակյալ պանիրները։ Ընդհանուր մոտ 303 միլիարդ դոլարի։

 

Իսկ Սինգապուրը, սկսելով 40 տարի առաջ, արտահանում է մոտավորապես վերը թվարկածը, գումարած նաև քսանյութեր, նավթ ու այն, ինչը լավ կվաճառվի աշխարհի ցանկացած կետում՝ ընդհանուր մոտ 330 միլիարդի:

 

Չնայած այս երկու մոդելների մոտավորապես նույնանման վերջնական արդյունքներին, դրանց մեջ եղած տարբերությունները սկզբունքային են։  

 

Զարգացման ձգտող երկրներն իրենց մտքում ունեն այս երկու մոդելներն էլ և փորձում են իրենց հարցերը լուծել այս երկուսից վերցնելով իրենց համար ձեռնտուն։

 

Հայաստանյան իշխանությունները ինքնակամ հրաժարվել են սուբյեկտությունից, ընդամենը տարածքի իներցիոն կառավարիչներ են, և իրենց մտքերով իսկ չի անցնում զարգացման որևէ մոդելի ընտրության մասին մտածելը։

 

Բայց հետագա կյանքի հույսերը չկտրած մարդիկ կան դեռ, որոնք մտածում են գոնե տեսականորեն, եթե ինչ որ հրաշքով ներկա իշխանության փոխարեն մարդկայինը լիներ, Հայաստանը ո՞ր ուղիով էր իմաստալից զարգացնելը։

 

Ես էլ դրանից մեկն եմ և այդ հարցով հետաքրքրվողներին իմ տեսակետը ստորև կներկայացնեմ։

 

Գերակշռող, եթե ոչ ճնշող կարծիքն այն է, որ մեզ ներդրումներ են պետք։ Այսինքն մարդկանց մտքերում չնայած աղոտ, բայց սինգապուրյան մոդելն է։

 

Ներդումների միջոցով զարգանալու գաղափարը սկզբունքորեն ասած սինգապուրյան չէ, արևմտյանն է։ Ըստ որում, համաշխարհային բանկային համակարգը փող է առաջարկում պետությանն ու ձեռներեցին և պարտադրում տնտեսվարման իր նորմերը, որոնք ապահովելը համարյա անհնարինի ոլորտից է, եթե իհարկե երկրի ղեկին Լի Կվան Յուի պես կամային մեկը չէ, ու աշխատողն էլ սինգապուրցի չէ։

 

Ներդրումների հաշվին զարգանալու համար երկիրը նախ պետք է ֆիզիկապես հեռու լինի աշխարհքաղաքական կատակլիզմների գոտուց, անկլավ չլինի, կառավարիչը պետք է տեխնոկրատ լինի, ֆանատիկորեն նվիրված լինի ազգային ու պետական նպատակներին։ Նա պետք է յուրայինի հանդեպ դաժան ու անաչառ լինի կաշառակերությունը չափավորելու, վերացնելու համար։ Հանրային արժեքայինում սեփականության ու մարդու իրավունքների հետ կապված արդարություն պետք է լինի։

 

Իրականում Սինգապուրը զարգացել է ոչ այնքան ներդրումների, որքան ավտոկրատ Լի Կվան Յուի հզոր կամքի հաշվին ու նրան ենթարկվելով։

 

Անցյալ դարում ներդրումների ու “կարգ ու կանոնի” միջոցով  զարգացան Ճապոնիան, եվրոպական երկրները։ Ներկայում էլ, որոշ աֆրիկյան մեծ երկրներ ներդրումային մոդելի հիմքով զարգացման կորի վրա են։ Ուժեղ թափով զարգանում է Հնդկաստանը։

 

Կախված երկրի ֆիզիկական չափերից, բնակչության խտությունից, ուրբանիզացման աստիճանից ու ներքին շուկայի ծավալներից, ներդրումային մոդելները սկզբունքորեն տարբեր են մեծ և փոքր երկրների համար։

 

Ներքին մեծ շուկա ունեցող երկրներում ներդրումային մոդելը շատ ավելի արդյունավետ է, որովհետև միայն ներքին շուկայի հաշվին արդեն մեծ աշխուժացում է սկսվում տնտեսության մեջ, որում տնտեսական խթանիչ մուլտիպլիտորներն են սկսում աշխատել։ Բացի արտաքին ներդրումներից, աստիճանաբար նաև սեփական ֆինանսական ռեսուրսներ են գոյանում, որոնք ներդրվում են տեղում։

 

Փոքր երկրներում, որպես կանոն, ներդրումները մսխվում են ոչ էֆեկտիվ կառավարման, կոռուպցիոն շղթաների ու չինովնիկության սաբոտաժի արդյունքում, ինչպես նաև ներքին շուկայի չնչինության պատճառով: Այս ճանապարհով նշանակալից զարգացման օրինակ, բացի ինչ որ առումներով Վրաստանից, ինձ հայտնի չէ։ Եվ Վրաստանն էլ դրան հասավ հիմնականում մեզանից խիստ տարբեր, որոշակի ազգային առանձնահատկությունների շնորհիվ։

 

Այս առումով տեղին է հպանցիկ անդրադառնալ չինական զարգացման մոդելին, որպեսզի պարզ լինի զարգացման տրամաբանությունների ողջ սպեկտրը։

Չինացիք սկզբնապես ներքին զարգացումը դիտեցին որպես երկրորդական նպատակ, առաջնայինը համարելով արտահանումը։ Արտադրելով մեծածավալ, արտադրելով ամեն ինչ, արտադրելով աշխարհի համար էժան՝ սպառողականությամբ վարակված հանրությունների համար։ Չինացիների նպատակն էր դառնալ հնարավորինս շատ տեսակի ապրանքների էժանագույն արտադրողը։ Եվ դրանից հետո, գրավելով շուկաները և կուտակելով ֆինանսական ռեսուրսները, նոր անցնել ներքին սպառման զարգացման հարցերին։

Ակնհայտ էր, որ ունենալով նման ծավալուն դիրքեր ու հնարավորություններ, գլոբալ առումով Չինաստանի գերուժ դառնալու հարցը լուծվելու էր ավտոմատ կերպով, ըստ որում ոչ միայն ֆինանսականի հաշվին։

 

Չնայած իր միլիարդատերերի քանակով ու արտադրանքի ծավալներով Չինաստանը ներկայում արդեն գերազանցում է ԱՄՆ-ին, այն չի շտապում խառնվել համաշխարհային “մեծ”  գործերին։ Որովհետև այս պահին դա իր համար նպատակային չէ։ Չինաստանը դեռ որ ներքին ռեսուրսների կուտակման և շուկաներում մոնոպոլիզացիայի, երրորդ աշխարհի երկրների ֆիզիկական ռեսուրսների ֆորմալ և փաստացի յուրացման ու տնտեսական էքսպանսիայի փուլում է։

 

Թե ինչպիսին կլինի Չինաստանի միջազգային վարքը էլ ավելի հզորացման դեպքում, դժվար կանխատեսելի է։ Բայց, ամեն դեպքում, այն չի լինելու մարդատյաց։ Որովհետև ի տարբերություն գլոբալ ֆինանսական օլիգարխիայի՝ պատերազմով ու ավիրմամբ իշխելու մեթոդաբանության, գլոբալ արտադրողը մարդու կարիքն ունի թե արտադրելու և թե սպառելու հարցում։

 

Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ չինացիք սկսեցին զարգացումը ոչ ներդրումային մոդելով՝ դեռ անցյալ դարի 60-ականներին սկսելով գյուղերում դոմնային վառարաններ դնելով ու փոքրածավալ արտադրություններով։ Սակայն ներկայում տնտեսության խթանումն ու զարգացումն արդեն մեծածավալ ներդրումների հաշվին է, սակայն ներդրողների ենթակայության պայմաններում։

Համաշխարհային ներդրողների համար Չինաստանը գրավիչ է, բայց և ներդրողներն իրենցը թելադրելու հանրավորությունն իսկ արդեն չունեն։ Իսկ պետությունն էլ կենտրոնական կառավարման՝ ֆասադային կոմունիստականի շրջանակներում է իրեն դրսևորում, որը թույլ է տալիս հեռու մնալ տարատեսակ դեմագոգիաներից։

 

Վերադառնալով մեզ հետաքրքրող՝ հայկական զարգացման ուղիներին, կարելի է պնդել, որ սինգապուրյան մոդելը մեզանում օրգանապես է անհնարին՝ ծով չունենք, լիդերին չունենք, ենթարկվող, արտադրությանը միտված ու կարգապահ ժողովուրդը չունենք։ Ըստ որում, փող ներդնողն էլ մինչև հիմա պարտադրել է ու հետագայում էլ կպարտադրի իրենը, որը տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն է։

 

Ըստ մեզանում տարածված տեսակետների, տեխնոկրատն այն մասնագետն է, որը փորձում է ապրել ու գործել իր մասնագիտական գիտելիքների կիրառման շնորհիվ:

 

Իրականում սա թյուր պատկերացում է։ Տեխնոկրատն այն մարդն է, ով չի կարողանում հանդուրժել սխալը, հիմարը, սուտը, կեղծը և փորձում է վերակերտել միջավայրն ըստ գիտականի, սկզբունքայնության, արարման մշակույթի ու արդար կարգ ու կանոնի։ Այսինքն, առաջին հերթին տեխնոկրատը անողոք աշխարհայացք է հանդեպ կողքի իրականությունը և կամք՝այն վերափոխելու, ըստ արդեն հայտնի գիտատեխնիկականի ու այլոց փորձի:

 

Ինչքան ու ինչ ներդրում էլ հասնի Հայաստան, այն մսխվելու և թալանվելու է, որովհետև ներդրողի նպատակը Հայաստանը զարգացնելը չէ, այլ կապանքների մեջ պահելը։ Իսկ փորձն էլ ցույց է տվել, որ կլանային իշխանություններն էլ թքած ունեն երկրի ու ազգի ճակատագրի վրա՝ զարգացումն իրենց խնդիրը չէ։ Նրանք ոչ տեխնոկրատ են, ոչ նվիրված գործին ու ոչ էլ սկզբունքային՝ մարդկայինում։

 

Հետևաբար, մեր միակ հնարավորությունը շվեցարական սկզբունքն է՝ անհատական փոքր ձեռներեցությունը, որը մի կողմից կսահմանափակի իշխանական տեռոր-անօրինականությունը տնտեսվարողի հանդեպ, իսկ մյուս կողմից էլ կխթանի տարատեսակ ակտիվություններ, որոնք ի վերջո ճանապարհ կհարթեն համընդհանուր տեխնոկրատական հանրային վարքի համար։

 

Հայկական ֆերմերը պարտավոր է խուսափել վարկերից և գնալ իր քրտնաջան աշխատանքով և ամենակարևորը՝ առաջավոր մեթոդաբանության կիրառմամբ ժամանակակից, սպառվող բարիք ստեղծելու ճանապարհով։ Ցանկացած ասպարեզի  մասնագետները, բոլորը պետք է փորձեն մինիմալ սեփական ներդրումներով, բայց և շատ մեծ ջանքերով ինչ որ ուրույն մի բան կերտել, արտադրել, այն վաճառել տեղում, արտահանել ուր հնարավոր է, ու դրա հաշվին զարգանալ ու ընդլայնել արտադրությունները։ Հայ մեծահարուստը պետք է ձևեր գտնի իր ռեսուրսները տեղում ներդնելու և թեկուզ փոքր շահութաբերությամբ գործը ծավալելու։

 

Այլապես, տարեկան տասնյակ տոկոսներով վերցվող վարկերով անհնար է տնտեսվարելը։

 

Հայաստանյան հայությունը կործանվում է վարկային տոկոսների ծանրության տակ ճզմված լինելու պատճառով։ Պետք է անհապաղ սնանկության մասին օրենք մտցվի, որով նաև արգելվի տների և ունեցվածքի գրավադրումը բանկերին։

 

Դեռ 90-ականների սկզբին բանկերի նորելուկ տերերի ամսական եկամուտներն արդեն տասնյակ ու հարյուր հազարավոր  դոլարների էին հասնում, ու նրանք սկսել էին խլել մարդկանց ունեցվածքը։ Այսօր արդեն, ահռելի չափերի հասնող գրավադրման կորուստներով հասել ենք մարդկանց համատարած սնանկացման, ընտանիքների քայքայմանն ու պետական մեծ անկման։ Մեր իշխանականում տիրող բեսպրեդելի ու ոչ կոմպետենտության պայմաններում, մեր աշխարհքաղաքական միջավայրում և մեր արժեքայինի պայմաններում պարտք փողով տնտեսվարումը և ձեռներեցություն անելը ինքնասպանության է հավասար։

 

Ժամն է ազգովի պրիմիտիվ, մեզ հակացուցված ստանդարտներից դուրս գալու և ներդրումներին ապավինող անհեռատես տնտեսագիտականին էլ սանձելու։

 

Հայաստանը պետք է զարգանա սեփական միջոցներով, սեփական ներդրումներով, մարդկանց մտավոր ու ֆիզիկական մեծ ջանքերով՝ առանց բանկերի թելադրանքի ու սնանկացման տանող ներդրումների։

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»