Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստան-ԵՄ համաձայնագրի քաղաքական մասը շատ ուժեղ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

 

Պարոն Գրիգորյան, հրապարակվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը։ Շտապողականություն չկա՞ ժամկետների առումով, համաձայնագրի հրապարակումից հետո կարո՞ղ է խոչընդոտներ լինեն ստորագրման առումով։

 

Ես կարծում եմ, որ համաձայնագրի տեքստը կարելի էր հրապարակել դեռևս նախաստորագրումից անմիջապես հետո, այսինքն՝ այս տարվա մարտին։ Դա նշանակում է, որ պայմանագիրը պատրաստ է ամբողջությամբ։ Ես շատ կարևոր եմ համարում փաստաթղթի հրապարակումը, որովհետև երբ դու հրապարակում ես փաստաթուղթը, միշտ ավելի դժվար է այն երկրների համար, որոնք դեմ են, որ Հայաստանը ստորագրի այդ համաձայնագիրը։ Կամ նույնիսկ եթե Հայաստանը մտավախություն ունի, որ Ռուսաստանը հնարավոր է դժգոհ լինի այդ համաձայնագրի ստորագրումից, երբ փաստաթուղթը հրապարակվում է, հետո խոչընդոտներ հարուցելն ավելի է դժվարանում։

 

Այո, թող հասարակությունը ծանոթանա փաստաթղթին, թող Ռուսաստանը ծանոթանա,  եթե մտավախություններ ունի՝ թող ասի, ոչ թե փակ, գաղտնի գործընթացը գնա, վերջում էլ պարզվի, որ չենք ստորագրում։ Չեմ կարծում, որ ստորագրման առումով հիմա մեծ վտանգներ կան, քանի որ և Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց, և Նալբանդյանը Եվրոպայի ԱԳ նախարարների նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը։ Կարծում եմ՝ այն կստորագրվի։ Այո, միշտ էլ մտավախություններ կան, բայց ես փաստաթղթի հրապարակելը այդ առումով բացասական չեմ դիտում։ Հակառակը, փաստաթղթի հրապարակումը դրական է ստորագրման համար։

 

Այսինքն՝ հրապարակելուց հետո ավելի դժվա՞ր կլինի չստորագրելը։

 

Այո, շատ ավելի բարդանում է, քանի որ եթե չհրապարակեին, միշտ էլ կարող էին լինել կասկածներ, ինչ-որ խնդիրներ կամ կլինեին ենթադրություններ, որ տեքստում կան բաներ, որոնք Ռուսաստանի համար մտահոգիչ են։ Բայց հիմա փաստաթուղթը հրապարակված է, և եթե կան դիտողություններ, թող հրապարակային ասեն։ Ես հուսով եմ, որ հրապարակումը շատ է աջակցելու նոյեմբերին կայանալիք ստորագրման գործընթացին։ Նաև շատ կարևոր է, որ Բրյուսելում փաստաթղթի ստորագրմանը բոլոր երկրներն իրենց համաձայնությունը տան, իսկ դա ավելի արագ կլինի, քանի որ արդեն հիմա երկրները կարող են ծանոթանալ փաստաթղթին։ Վավերացման գործընթացն ավելի երկարատև է լինելու։

 

Իսկ այդ  փաստաթղթում, ըստ Ձեզ, կա՞ դրույթ, որ կարող է Ռուսաստանի անհամաձայնության տեղիք տալ։

 

Ես այդպիսի դրույթ չեմ տեսնում, որ կհակասի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ Հակասող դրույթներ կլինեին, եթե այս փաստաթղթում մենք ավելի խորը առևտուր նախատեսեինք ԵՄ-ի հետ, բայց ես նայել եմ նախագիծը և կարող եմ ասել, որ, իհարկե, շատ կարևոր ոլորտներում բարեփոխումներ են նախատեսվում, որոնք բխում են Հայաստանի շահերից՝ կոռուպցիայի դեմ պայքար, փողերի լվացման դեմ պայքար, արդարադատության համակարգի փոփոխություն, բայց առևտրի ոլորտի խորացված չկան կետեր, հետևաբար չկան դրույթներ, որոնք կարող են հակասել ԵՏՄ-ին։ Այստեղ հատուկ նշվում է, որ առևտրի ոլորտում ԵՄ-ն և Հայաստանը աշխատում են Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում։ Եթե նկատել եք, քաղաքական մասը շատ ուժեղ է այդ համաձայնագրում։ Նաև ինձ ուր եկավ Ղարաբաղին վերաբերող հատվածը, որը բխում է հայկական կողմի շահերից։ Մասնավորապես այն, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ՄԱԿ-ի, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, որոնց թվում են տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումը։

 

Որքանո՞վ է հնարավոր, որ  Ռուսաստանը արգելքներ դնի՝ հաշվի առնելով 2013-ի փորձը, թե այնուամենայնիվ Մոսկվայի համաձայնությունն արդեն կա։

 

Ես չեմ կարծում, որ այն հայտարարություններից հետո, որ արել են մեր երկրի ղեկավարները, այդ թվում ՄԱԿ-ի ամբիոնից, դրանից հետո կարող են հետ կանգնել իրենց խոսքից։ Պարզ է, որ անսպասելի բաներ միշտ էլ կարող են լինել, բայց եթե ամեն հարցում սպասում ես Մոսկվայի համաձայնության, ուրեմն հրաժարվիր անկախությունից։ Անկախ պետության հատկանիշներից մեկն այն է, որ դու ինքնուրույն որոշումներ ես ընդունում։ Այո, դու կարող ես հաշվի առնել քո ռազմավարական գործընկերոջ, քո հարևան երկրի շահերը, դա նորմալ է, բայց ակնհայտ է, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը բխում է հայ ժողովրդի շահերից, ակնհայտ է, որ այդ պայմանագրի շնորհիվ մենք ինչ-որ չափով կարող ենք վերականգնել բազմավեկտոր քաղաքականությունը։ Հայտնի է, որ ԵՏՄ անդամակցությունից հետո, փաստորեն, խախտվել էր այդ հավասարակշռություն հօգուտ Ռուսաստանի, ինչը բերում է Հայաստանի տնտեսության մեջ, միջազգային հարցերում ծանրագույն վիճակի։ Պարզ է, որ անհրաժեշտ է ինչ-որ չափով վերականգնել խախտված հավասարակշռությունը։ Պետք է աշխատել աշխարհի տարբեր կենտրոնների հետ, և այսպիսի պայմանագիր ունենալը մեզ կյանքի պես անհրաժեշտ է։ Ընդ որում, եթե նայում ես համաձայնագիրը, այնտեղ չկան կետեր, որոնք ուղղված են կոնկրետ այս կամ այն պետության դեմ։ Ասենք Հայաստանում բարեփոխումներ իրականացնելը, կոռուպցիայի դեմ պայքարելը, հակաահաբեկչական գործողություններ իրականացնելը ո՞ւմ դեմ է ուղղված, ոչ մեկի դեմ էլ ուղղված չէ։ Ուրեմն այստեղ պետք է ցուցաբերել ինքնիշխանություն։

 

Մյուս խնդիրը, որ շատ կարևոր է և տեղ գտավ այդ համաձայնագրում, վերաբերում է վիզաների տրամադրման հեշտացմանը։ Հայաստանը ունի շատ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ և վիզաների հեշտացման և ռեադմիսիայի հարցերով պայմանագիր է ստորագրել, ուստի մեզ պետք է անցնել հաջորդ փուլին, ու այս համաձայնագրով այդ իրավունքը տրված է։ Այսինքն՝ մարդիկ կարողանան հեշտությամբ գնալ Եվրոպա և վերադառնալ, նաև մեր բիզնեսի համար առավելություններ լինեն։ Դա կօգնի նաև վերահսկել սահմանները, ավելի լավ կառավարում ապահովել սահմանին։ Սա ևս մեկ փաստարկ է, որ մեզ խիստ անհրաժեշտ է այս համաձայնագիրը։

 

Մի քանի օր առաջ տեղի ունեցան ԱՊՀ երկրների և ԵՏՄ-ի գագաթնաժողովները, դուք լսե՞լ եք, որ այնտեղ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված խոսք լինի։ Բայց մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար օդի պես անհրաժեշտ են կոռուպցիայի մակարդակն իջեցնելը, դատական համակարգի բարեփոխումները, որ դատական ինստիտուտն ավելի անկախ լինի։ Իմիջիայլոց, այդ համաձայնագրում հատուկ նշվում է, որ առևտրի ոլորտում, տնտեսական ոլորտներում պետք է ավելի մրցակցային դաշտ ստեղծվի, հատկապես մենք լավ գիտենք, որ այդտեղ մենաշնորհային վիճակ է։ Այսինքն այդ բոլոր ոլորտներում ԵՄ-ի հետ համագործակցությունը կենսական է մեզ համար։ Իսկ երբ գործում ես միայն ԵՏՄ-ի շրջանակներում, այնտեղ չի խոսվում ոչ կոռուպցիայի, ոչ մենաշնորհի դեմ պայքարի, ոչ գործարարների միջև հավասար իրավունքների, ոչ ազատ շուկայական հարաբերությունների զարգացման, ոչ մարդու իրավունքների մասին։ Ակնհայտ է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կարող է լավացնել նաև Հայաստանի տնտեսական մթնոլորտը։

3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հորոսկոպի այս նշանները ամռանը մեծ հաջողություն կգտնենՄակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը» Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԲահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ է հայտարարելԱրաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է. Pars TodayԲրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդԹուրքիայում ձյուն է տեղացել«Չելսիի» նորեկ Ջեսի Դերին խաղադաշտից միանգամից տեղափոխվել է հիվանդանոց 71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակիցԻրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ Թրամփ