Գերմանիայի դատարանն ազատազրկման է դատապարտել 88-ամյա կնոջը՝ Հոլոքոստը հերքելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինի շրջանային դատարանը 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 88-ամյա Ուրսուլա Հավերբեկին՝ Հոլոքոստը հերքելու համար: Այս մասին հայտնում է Welt-ը:
Դատարանի տվյալների համաձայն՝ 2016 թվականին հանրային միջոցառման ժամանակ Հավերբեկը հայտնել է, որ Հոլոքոստ չի եղել, իսկ Աուշվից համակենտրոնացման ճամբարի տարածքում գազի խցիկների վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հայտնի է, որ 2015 թվականին Հավերբեկը նույնպես դատվել է Հոլոքոստը հերքելու պատճառով՝ դատապարտվելով 10 ամիս ժամկետով ազատազրկման:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



