Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ձմեռային աշխատակարգի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, Մետրոպոլիտենի կայարաններից քաղաք դուրս եկող մուտքերի մոտ և հարակից տարածքներում շարունակվում են բարեկարգման և վերակառուցման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ` զուգահեռաբար վերահսկելով նաև վերոնշյալ տարածքների սանիտարական վիճակը:
«Երքաղլույս» ընկերությանն էլ հանձնարարվել է անցում կատարել արտաքին լուսավորության ձմեռային աշխատակարգի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



